Առաջադրված մեղադրանքն աբսուրդ է․ Վազգեն Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ff

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է՝ առաջադրված մեղադրանքն աբսուրդ է։ Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը՝ մանրամասնելով․

«Legist փաստաբանական գրասենյակը ստանձնել է Վազգեն Սաղաթելյանի պաշտպանությունը:

Երեւանի քննչական վարչության քննիչը Վազգենին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննվելու է Շենգավիթի նստավայրում:

Դեռեւս պարզ չէ, թե ով է դատավորը եւ երբ կնշանակվի դատական նիստը:

Վազգեն Սաղաթելյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքն աբսուրդ է»:

Հիշեցնենք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ավելի վաղ մանրամասներ հայտնելով, նշել էր, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

--00—ՍՊ