Արթուրը զոհվեց դիրքում, Բորիսն ու Սերգեյն արյունաքամ եղան… ինչպես ընկավ Արցախը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմը կանխատեսելի էր պաշարման մեջ գտնվող արցախցիների համար, սակայն շրջափակման պայմաններում երկար դիմակայել հնարավոր չէր. մանավանդ, որ սահմանին կանգնած զինվորը սոված էր և հյուծված։ Չնայած այդ ամենին` զինվորականները կռվում էին մինչև վերջ՝ չխնայելով անգամ իրենց կյանքը։

«Ես ինչպե՞ս կարող էի այրել զինվորական համազգեստս, եթե այդ նույն համազգեստով զոհվել են նաև իմ մարտական ընկերները»,- պատմում է Ջիվանն ու հավելում. «Մենք պիտի վերադարձնենք մեր Արցախը. տղաներին պարտք ենք»։

24-ժամյա պատերազմի, մարտի դաշտում անմահացած Արթուրի, Բորիսի, Սերգեյի ու հայրենիք վերադառնալու մասին՝ առավել մանրամասն 24news-ի եթերում։

Մարիաննա Բաղունց

--00—ՍՊ