Սպերցյանն ու Սևիկյանն օգնել են ինձ հավաքականում հարմարվելու հարցում․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ֆֆ

«Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանն ասել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանն ու Էդգար Սևիկյանն օգնել են իրեն հարմարվել ազգային թիմում։

21-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է մարտի 26-ին՝ Չեխիայի հետ ընկերական խաղում։ Կիսապաշտպանը խաղադաշտ է մտել 81-րդ րոպեին։

«Օգնե՞լ են Սպերցյանն ու Սևիկյանը հարմարվելու հարցում։ Այո, այս տղաները ինձնից ավելի փորձառու են։ Մենք տարիքային փոքր տարբերություն ունենք, բայց նրանք ՌՊԼ-ում և միջազգային ասպարեզում խաղալու փորձ ունեն։ Բացի այն, որ նրանք շատ լավ խաղացողներ են, նրանք նաև շատ համեստ տղաներ են։ Լավ մարդիկ։ Առաջին օրվանից երկուսն էլ օգնեցին ինձ ինտեգրվել թիմին։ Հարմարվելու հետ կապված խնդիրներ չկային»,- Ավանեսյանի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։

Ավանեսյանը ԲԿՄԱ-ի սան է։ Կիսապաշտպանը «Բալթիկա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

2023/24 մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
 

Աղբյուրը՝ Armsport