Ռուս-վրացական սահմանին կուտակվել է ավելի քան 1,5 հազար բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

1077014

Ավելի քան 1,5 հազար բեռնատար է կուտակվել ռուս-վրացական սահմանին: Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի առաջին փոխվարչապետ Մուրատ Ագուզարովը կառավարության նիստին։

«Ռազմավարական ճանապարհով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հանրապետության ավտոճանապարհներին բեռնափոխադրումների կուտակումը կազմում է 1577 տրանսպորտային միջոց։ Ավտոկայանատեղերում գտնվում է 737 տրանսպորտային միջոց», -ասել է Ագուզարովը։

--00—ՅՄ