Գազայի ճգնաժամի ֆոնին Թուրքիան շարունակում է խորացնել հարաբերություններն Իսրայելի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

դդ

 

Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ Իսրայելի շարունակական հարձակումների ֆոնին ավելի է խորանում Թուրքիա-Իսրայել հարաբերությունները: 

Ընդդիմադիր թուրքական մամուլում շեշտվում է, որ չնայած Թուրքիայի նախագահի մակարդակով Գազայի հատվածում տիրող իրավիճակի ու իսրայելական կողմի գործողությունների դատապարտմանը, երկկողմ հարաբերությունները շարունակում են պահպանվել: 

«Թուրքիայի պալատների և բորսաների միության»  (TOBB) տվյալների համաձայն՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումից մինչ օրս Թուրքիայում բացվել է 18 իսրայելական կապիտալ ունեցող ընկերություն: 

Իսկ ընդհանուր առմամբ ներկայումս Թուրքիայում գործող իսրայելական ընկերությունների թիվը հասնում է 505-ի, դրանց կողմից կատարված ուղղակի ներդրումների ծավալը՝ 431 մլն դոլարի: 

Աղբյուրը՝ Ermenihaber

--00—ՍՊ