Իսրայելի գնդակոծության ժամանակ զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավարի որդիներն ու թոռները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

dd

Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության ժամանակ զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիներն ու մի քանի թոռները, փոխանցում է Al Jazeera-ն։  

Լրագրողների տվյալներով՝ Հանիայի հարազատները գտնվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարում։ Ավելի մանրամասն տեղեկություններ տեղական լրատվամիջոցները չեն հաղորդում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են ՀԱՄԱՍ շարժման արտակարգ իրավիճակների կոմիտեի ղեկավար Հաթեմ ալ-Ջամարիին: Հարվածը կործանիչները հասցրել են Գազայի հատվածի կենտրոնին։

--00—ՍՊ