Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ֆֆ

 

Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով երեք երեխա է զոհվել, 19 մարդ փրկվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է Euronews-ը։

Ըստ աղբյուրի՝ 5, 7 և 10 տարեկան աղջիկ երեխաների մարմինները հայտնաբերել է Հունաստանի առափնյա ծառայությունը ՝ Էգեյան ծովի Քիոս կղզու ժայռոտ ափերի մոտ անօրինական միգրանտներով նավակի խորտակումից հետո: Եվս 19 մարդ, այդ թվում ՝ զոհված երեխաների մայրը, փրկվել են։ Հաղորդվում է, որ Թուրքիայից ճանապարհ ընկած նավակում ընդհանուր առմամբ 27 մարդ է եղել։

Մյուս ողջ մնացածների որոնողական աշխատանքները շարունակվում են։

Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականի սկզբից Հունաստանի կղզիներում գրանցվել է ավելի քան 11300 ներգաղթյալների ժամանում։

--00—ՍՊ