Աշոտյանը կմնա կալանքի տակ․ դատարանը 3 ամսով երկարաձգեց կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Հակակոռուպցիոն դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը։

Դատարանը որոշեց 3 ամսով երկարացնել կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության համար երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ունեմ խմբակցության պատգամավորները։

--00—ՅՄ