Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

screenshot_1.thumb_

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։

Որոշումը պաշտպանության կողմը դեռ չի տացել»։

--00—ՅՄ