Կապան-Քաջարան հատվածում քարաթափման հետևանքները վերացված են․ երթևեկությունը վերսկսվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։

Ավտոճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։