Քրեականի պետը ոտքը դրել է վկայի գլխին, հարկադրել, որ հանի շորերը. մանրամասներ՝ խոշտանգման դեպքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Screenshot_2

Անձին վկայի կարգավիճակով կանչել են Երևանի Շենգավիք վարչական շրջանի քննչական բաժին ու խոշտանգման ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Նա համացանցում տեսանյութ է հրապարակել, որում այդ տղամարդուն պատգարակով տեղափոխում են շտապօգնության մեքենա։

Հովհաննիսյանը «Sputnik Արմենիայի» հետ զրույցում պատմեց` երբ վկան ցուցմունք է տվել, նրան ասել են, որ հագուստը պետք է առգրավեն։ Վկան (փաստաբանը գործի ու վկայի անուն–ազգանունը չցանկացավ ասել.խմբ.) հրաժարվել է, քանի որ չի ցանկացել մերկանալ, հատկապես երբ 2–րդ հագուստ իր հետ չի ունեցել։

«Բացի այդ, վկան ասաց, որ ինչպես ցուցմունքը կարող է իր դեմ օգտագործվել, այնպես էլ հագուստը, այդ պատճառով հրաժարվել է հագուստները տալ։ Քննիչն ասել է, որ հարկադրաբար են հանելու հագուստները։ Դրանից հետո եկել են քրեական հետախուզության աշխատակիցներ, նրան գցել գետնին, քրեականի պետը ոտքը դրել է գլխին, ձեռքերը ոլորել, որպեսզի ամբողջ հագուստը վրայից հանեն։ Այդ ամբողջն ուղեկցվել է ֆիզիկական ու հոգեբանական բռնություններով, սպառնալիքներով։ Անձի վրա հիմա առկա են բազմաթիվ մարմնական վնասվածքներ»,– ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ