Ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20 , 24News

եե

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են 40-ամյա Հայկ Ասրյանի վարած «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 51-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով,  բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ