Իրանի նախագահը պաշտոնական այցով Պակիստանում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1135357

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Պակիստանի իր պաշտոնակից Ասիֆ Ալի Զարդարիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Պակիստանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ռայիսին հանդիպում կունենա Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի, ինչպես նաև նախագահի հետ։ Փետրվարին երկրում նոր կառավարության ձևավորումից հետո Ռայիսին առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Պակիստան։

Իրանի նախագահը կայցելի Լահոր և Կարաչի քաղաքներ։ Երկու երկրները կստորագրեն համագործակցության պայմանագրեր առևտրի, առողջապահության, տնտեսության, անվտանգության, գյուղատնտեսության ոլորտներում։

Ըստ IRNA-ի՝ երկու երկրների միջև գոյություն ունեն քաղաքական ամուր կապեր։ Բացի այդ, Իրանը և Պակիստանը սերտորեն համագործակցում են առևտրի ոլորտում․ նրանց միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականին գերազանցել է 2,5 միլիարդը։ Կողմերը մտադիր են կրկնապատկել այս ցուցանիշը։

--00—ՅՄ