ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վազգենն ու Նարեկը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են ծանր վիրավորանքի մեղադրանքով, ինչը վաղուց ապաքրեականացված է։», - նշել է Բաբայանը։
--00—ԱՊ