Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Մեզ կեղտ են բերել ու հրամցնում, ասում են՝ կերեք, կոնֆետ է։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ մեր զրուցակցի, սահմանազատումը հատվածական չի կարելի անել։ «Ինչպե՞ս է ստացվում, որ թշնամին օկուպացրել է մեր տարածքները, բայց դու գնում ու սահմանազատում ես անում այն հատվածում, որտեղ դու երեսուն տարի ուժեղ ես եղել», - հարցրել է նա։

Քաղաքական գործիչը նաև հիշել է, որ Ոսկեպարի այդ հատվածները 90-կաններին ազատագրվել են Վազգեն Սարգսյանի կողմից ու զարմանում, թե ինչպես է այդքանից հետո նրա եղբայր Արամ Սարգսյանը կամ այլ նախկին զինակիցներ աջակցում այս գործընթացին։ «Փաստորեն, ընդունու՞մ եք, որ Սպարապետն օկուպա՞նտ է եղել», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ