Գարիկ Մարտիրոյանի կինը հայերի ցեղասպանության 104-րդ տարելիցին Շիրազ է կարդում

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

1

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կարդում է Հովհաննես Շիրազի բանաստեղծությունը, և միկրոբլոգում կից գրառում թողել։

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ XX դարում մարդկանց առաջին բնաջնջման՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ։ Այն իրականացվել է Օսմանյան կայսրությունում։ Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ այժմ վերջնականապես հաստատված չէ։ Առավել հաճախ տվյալներ են հնչում, որ 1915-1918թթ.-ի ընթացքում Օսմանյան կայսրությունում սպանվել է 1-1.5 մլն հայ»,- իր միկրոբլոգում գրել է Ժաննա Լեւինան։

Գարիկ Մարտիրոսյանի կինը հիշեցրել է, որ իր ազգը՝ հրեաները, ևս ցեղասպանություն է վերապրել, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին։

«Ցանկանում եմ, որ հայոց ցեղասպանության մասին ևս որքան հնարավոր է, շատ մարդ իմանա, որպեսզի համաշխարհային հանրությունը ճանաչի այն։ Պետք է կարողանալ պատասխան տալ անցյալի համար։ Առանց անցյալի սխալները գիտակցելու՝ երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- նշել է Լևինան։