Անուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ւ.p

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց Հայաստանի հավաքականից հաղթանակով մեկնարկեց Անուշ Գրիգորյանը։

Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց  ռումինացի Միհայելա Բադեսկուի հետ եւ հաղթեց 5:2 հաշվով։

Անուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզարփակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

--00—ԼՀ