Sprinter-ը մտել է հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշին, կողաշրջվել և հայտնվել ջրատարում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 18, 24News

մեքենա

Հունիսի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Խաչատրյանը իր վարած Mercedes Benz Sprinter մակնիշի 837 AD 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Կ. Խաչատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկները, ովրոնք վիրավորին, մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Ըստ աղբյուրի՝ հավաքվածներն ասել են, որ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները վթարից 2 ժամ հետո են ժամանել, մինչդեռ գործակալն էլ հերքում էր՝ ասելով, որ իրեն վթարի մասին ուշ են տեղեկացրել։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել  ջրատարից և տեղափոխվեց ոսստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news