Ստացվում է՝ դեսպաններին բաժանում ենք 1-ին, 2-րդ սորտի. Փաշինյանը՝ ընդունված նախագծի մասին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հեղինակած օրենսդրական նախագծին:

«Առաջարկվում է քաղաքական նշանակումների թիվը սահմանափակել՝ դարձնելով դեսպանների ընդհանուր թվի 15 տոկոսի չափ, իսկ կարիերային դեսպաններին որպես պարտադիր նախապայման առաջարկվում է աշխատանքային ստաժ` նախաձեռնությամբ 15 տարի էր առաջարկվում, իսկ կառավարությունն առաջարկվում է 10 տարի ժամկետով: Այն դեպքերում, երբ դեսպանի քաղաքական նշանակում է առաջարկվում կառավարության կողմից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին իրավունք է վերապահվում ներկայացնել խորհրդակցական կարծիք»,-կառավարության նիստը ժամանակ հարցը ներկայացնելիս ասել է նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով թեմային, անհասկանալի է համարել՝ ինչպես է ներկայացվելու խորհրդակցական կարծիքը:

«Դա նշանակում է, որ վարչապետը իր մտադրության մասին պետք է տեղյակ պահի հանձնաժողովի՞ն»,-ասել է Փաշինյանը և նշել, որ սա պետք  է քննարկել, որ իրավական ճիշտ լուծում տրվի:

«Նվազեցնելով քաղաքական նշանակումների թիվը` հասցնելով 15 տոկոսի, հնարավորություն ենք ընձեռում կառավարությանը մանդատի ընթացքում ընդհանուր դեսպանների 7-8 քաղաքական նշանակում իրականացնել»,-ասել է փոխնախարարը, ի պատասխան՝ վարչապետն արձագանքել է․ 

«Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք: Կներեք, տպավորություն էր, որ կառավարությանը շնորհակալություն պետք է հայտնի, որ այդ հնարավորությունը տալիս եք:

Եթե մի մարդ 10 տարի աշխատել է որպես նախարար, պատգամավոր, ԱԺ նախագահ, իրեն դեսպան նշանակելիս պետք է հանձնաժողովը կարծիք տա՞, իսկ մարդը, որը 10 տարի աշխատել է, օրինակ,  դեսպանատան կցորդ, իր դեպքում ասում ենք, որ հանձնաժողովը քեզ հարցեր չունի՞»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ թյուրըմբռնում կա, քանի որ բոլորին էր առաջարկվում գնալ հանձնաժողով: Վարչապետը նշել է, որ ինքն է նախաձեռնել քաղաքական նշանակումների դրույթը սահմանափակել, բալանսավորել, բայց այստեղ խտրական մոտեցում է առաջանում:

«Այսինքն՝ հակառակ դիսկրիմինացիան ենք անում, և ստացվում է՝ բաժանում ենք առաջին և երկրորդ սորտի դեսպանների և դեսպանության թեկնածուների»,-ասել է Ավինյանը: Վարչապետը նշել է, որ այն կարծիքին չէ, որ 10 տարվա աշխատանքային ստաժը լուծում է խնդիրները:

«Այս ընթացքում բազմաթիվ աղաղակող կոպիտ թերություններ եմ տեսել, ես այդ մասին խոսել եմ նախարարների հետ: Ինչ-որ կաստայական կառուցվածքներ են ձևավորվում»,-ասել է վարչապետը և առաջարկել հեղինակների հետ կրկին քննարկել հարցը:

Կառավարությունը, սակայն, որոշման նախագծին դրական եզրակացություն է տվել և ուղարկել Ազգային ժողով։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news