Կառավարությունն առաջարկում է հետաձգել «Իմ քայլը»-ից ներկայացված օրենքի նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 03, 24New

1

ՀՀ կառավարությունն առաջարկում է հետաձգել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի և Նազելի Բաղդասարյանի կողմից ներկայացված «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։

Ըստ Կառավարության հուլիսի 4-ի նիստում ընդգրկված հարցի՝ պատգամավորների ներկայացրած նախագիծը և առաջարկվող կարգավորումները նման են ՀՀ արդարադա­տու­թյան նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 137-Ա հրամանով ձևավորված Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի և ՀՀ արդարա­դա­տու­թյան նախարարության կողմից համատեղ մշակվող ՀՀ քրեական դատավարության օրենս­գրքի նախագծում տեղ գտած կարգավորումներին, ուստի նախագծի հեղինակներին առաջար­կում է հետաձգել նախագծի քննար­կումը, դրանով առաջարկվող կարգավորումները Քրեական դատավարության օրենսգրքի նա­խագիծը մշակող աշխատանքային խմբի հետ քննարկելու և երկու նախագծերում առաջարկ­վող կարգավորումները նույնական ձևակերպումներով ամրա­գրելու նպատակով:

Նշենք, որ նախագծով, մասնավորապես, առաջարկվում է կարգավորել մեղադրյալի, ամբաս­տան­յալի և վկայի ցուցմունքների հրապարակման հետ կապված հարաբերությունները: Հավելենք, որ հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված այս հարցը չզեկուցվողներից է, այն գործադիրի հավանությանը կներկայացնի Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։