Ռուսաստանի արգելքից հետո «Georgian Airways»-ը կրկնակի ավելացրել Է դեպի Երևան չվերթները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 8, 24News

1

«ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ «Georgian Airways» ավիաընկերությունը հուլիսի 8 Թբիլիսի - Երեւան չվերերթների հաճախությունը յոթից ավելացրել Է մինչեւ 14՝ Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո: Այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունում:

«Այսօրվանից Georgian Airways-ն օդային գծում ավելացնում Է յոթ հաճախություն եւ մինչեւ ամառային նավիգացիոն սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընեկերությունն ուղեւորներին կառաջարկի օրական երկու չվերթ Թբիլսից Երեւան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 10-ից ավիաընկերությունն սկսում Է կատարել ուղղակի չվերթներ առողջարանային Բաթում քաղաքից (Աջարական Ինքնավար Հանրապետություն) Երևան: Ինքնաթիռը Բաթումից Հայաստանի մայրաքաղաք կթռչի ամեն օր՝ մինչև ամառային նավիգացիոն սեզոնի ավարտը:

Բաթումից և Թբիլիսիից Երեւան չվերթները կիրականացնեն Boeing 737, Embraer ERJ190 եւ CRJ200 ինքնաթիռները: