Թուրքիայում 1 տոննա մարիխուանա է առգրավվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 22, 24News

.

Թուրքիայի Բաթման քաղաքում մի բեռնատարում կատարված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել: Այս մասին գրում է Էրմնեիհաբերը:

Բաթմանի նահանգային անվտանգության վարչության թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Բաթմանի մուտքի մոտ կանգնեցրել են վարորդ Ա.Յ.-ի մեքենան:

Ոստիկանական հատուկ վարժեցված շների մասնակցությամբ կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է պլաստիկե խողովակների մեջ թաքցված 1 տոննա մարիխուանա տեսակի թմրանյութ:

Վարորդը ձերբակալվել է, թմրանյութն՝ առգրավվել: Ըստ աղբյուրի՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության այս դեպքը կարող է առնչություն ունենալ Թուրքիայում  ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) հետ: