Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

զինվոր

Օգոստոսի 13-ին Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 27-ամյա պայմանագրային զինծառայող է հրազենային վնասվածք ստացել։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այլ մանրամասներ Պն խոսնակը չհայտնեց:

Ժամը 23։50-սահմանում վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Ճամբարակի բժշկական կենտրոն։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էր shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի՝ զինծառայողը նույն օրը մարտական դիրքում իրականացնելիս է եղել հերթապահություն, երբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջին հարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news