Վանաձոր քաղաքում այրվել է խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 14, 24News

.

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հրաձգարանի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել:

«911» ծառայությունը ահազանգը ստացել է օգոստոսի 14-ին, ժամը 14:36-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 15:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news