Մերձմոսկովյան շրջանի օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել A-321 ինքնաթիռը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1

Մերձմոսկովյան շրջանի «Ժուկովսկի» օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օդանավն իրականացնում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը:

Թռիչքից հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ են մտել, և շարժիչը բռնկվել է:

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել եգիպտացորենի դաշտում: Բոլոր շասսիները կոտրվել են: Ինքնաթիռում 233 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: Նրանք բոլորը տարհանվել են: 10 մարդ վնասվածքներ է ստացել: Այլ տեղեկություններով՝ 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news