Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Ա.Ղազարյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

.

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին:Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում:
Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,-գրել է նա:

Հիշեցնենք,որ Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանն օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում լքել էր մարտական դիրքը։ 

Ադրբեջանը հայտարարել էր, որ զինծառայողը պահվում է իրենց մոտ և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով հրապարակել էր նրա լուսանկարները: