Հայաստանի Մ-19 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Հայաստանի Մ-19 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. թիմը կգլխավորի Ռաֆայել Նազարյանը։

Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․ առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, օգոստոսի 21-ին և 23-ին Հայաստանի Մ-19 հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կհանդիպի Լիբանանի ընտրանուն։