Վաղը փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

1

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ վաղը որոշ ժամանակով փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը:

«Հարգելի համաքաղաքացիներ,

Իսահակյան փողոցին հարող մարզադաշտի արտաքին լուսավորության ցանցում տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ին` ժամը 10:30-14:00-ն փակ կլինի Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: