ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Սեպտեմբերի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը՝ 1962 թ. ծնված Սամվել Մեժլումյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: