Վանեցյանը սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

.

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստացել Փաշինյանից և դա վտանգում են «հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Սպայի ու Լուսավոր Հայաստանի պատիվը

ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին.

"պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը":

ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ինչ-որ առումով "ավանդական" կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց անյուամենայնիվ ունեն "սպայի պատվի" հասկացություն։

Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստեցել Փաշինյանից և դա վտանգում են "հայրենիքի հանդեպ պարտքը" և հրապարակին կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի, և Ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել ըստ իր խոսքերի տարերային, հախուռն, առաջնայինը՝ երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։

Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց և նրան "անսպասելի" կերպով օգնության է հասնում "անկախ" և "ընդդիմադիր" Լուսավոր Հայաստան" կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։

Լուսավոր Հայաստանը Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը»,- գրել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news