Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Իզեր նահանգի միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի և Ֆրանսիայի Հանրապետության Իզեր նահանգի միջև սեպտեմբերի 20-ին ստորագրվել է բարեկամության հռչակագիր։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Գրենոբլ քաղաքում գտնվող Իզերի նահանգապետարանի շենքի նիստերի դահլիճում։ Հռչակագիրը ստորագրել են Հադրութի շրջանային վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և Իզերի նահանգային խորհրդի նախագահ Ժան-Պիեր Բարբիեն։ Այն տասնչորսերորդն է Ֆրանսիայի և Արցախի վարչատարածքային միավորների միջև ստորագրված համաձայնագրերի շարքում։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, տարածաշրջանում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, նահանգի վարչակազմի աշխատակիցներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և լրագրողներ:

Հովհաննես Գևորգյանն ընդգծել է, որ ստորագրված համաձայնագրերը կրթական, մշակութային և մարդասիրական ոլորտներում համագործակցության հնարավորություն ընձեռելուց զատ ծառայում են որպես ժողովուրդների միջև բարեկամության կամուրջներ, որոնց շնորհիվ Արցախը ճեղքում է քաղաքական, տեղեկատվական և հոգեբանական այն մեկուսացումը, որն Ադրբեջանն ամեն գնով փորձում է պարտադրել նրան:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news