Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ, որում ասվում է.

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե գումարվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների 94,39 տոկոսը «կողմ» քվեարկեց մեր անկախությանը. սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայաստանից Արցախ և ի սփյուռս աշխարհի, այս սրբազնագույն տոնի առթիվ: Փշոտ ու բարդ է դեպի անկախություն տանող հայոց ճանապարհը. 28 տարի Հայաստանի պետությունը և նրա քաղաքացիներն անգայթ ընթանում են այս ճանապարհով՝ կորուստներով և ձեռքբերումներով, նոր հաղթանակների հույսերով և հավատով:

«Ժառանգությունը» համոզված է, որ մեր հայրենիքի անկախության 28-ամյա տարեդարձը կխորհրդանշի պետական ինքնիշխանության ամրակայման, քաղաքացիական համերաշխության հաստատման, տնտեսական վերելքի մի նոր հանգրվան հայոց պատմության մեջ: Մեր հավաքական ուժի համախմբումը առավել կմերձեցնի համայն հայության իղձերի իրականացումը: Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունն անդարձ հաստատվելու են մեր անկախ և միացյալ հայրենիքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news