ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան։ «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի նախագահին դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
ՌԴ նախագահը Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Հայաստան է եկել Ֆրանսիայից, որտեղ մասնակցում էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հրաժեշտի արարողությանը։
Վլադիմիր Պուտինը Երևանում երկկողմ հանդիպում է ունենալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրան Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: