ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
«Սահմանադրական դատարանի կողմից օրենսդիրների դիմումը վարույթ չընդունելու պատճառը կարող էր կապված լինել ինչ-ինչ աշխատակարգային խնդիրների հետ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը։
ԲԴԽ անդամը կարծում է, որ ամեն դեպքում յուրաքանչյուր գործընթաց, որը կիրականացվի ՍԴ-ի կամ այլ ինստիտուտների հետ, պետք է բխի Սահմանադրությունից և օրենքներից։
«Պետք է արձանագրեմ, որ գործընթացներն այդպես են ընթանում։ ՍԴ-ում խնդիրներ կան։ Վահե Գրիգորյանի հարցադրումներն օրակարգի մեջ են մնում, և դրանց պետք է տրվեն պատասխաններ։ Մինչև այդ ՍԴ-ն որպես մարմին գտնվելու է նմանատիպ քննարկումների կիզակետում»,- ասել է Քոչարյանը։
Քոչարյանը խոսել է վարչապետի՝ «պատերի տակ վնգստացող ու տեր փնտրող դատավորներ» արտահայտության, Հրայր Թովմասյանի, դատավորների վեթինգի և այլ հարցերի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում։