Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի զրույցի տարածման վայրը հայտնի է․ ՔԿ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսած զրույցի հրապարակման վայրը հայտնի է։ Այդ մասին հոկտեմբերի 21-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Հարցին՝ մեկ տարի է անցել գաղտնալսման հրապարակումից, արդյոք բացահայտումներ չկա՞ն, ՔԿ ղեկավարը պատասխանեց, որ, նախաքննության գաղտնիությունից ելնելով, ավել բան ասել չի կարող։

«Նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է, մի շարք հանգամանքներ կան բացահայտված, բայց ասել չեմ կարող»,-ասաց նա։

Հարցին, թե Վանեցյանի պաշտոնանկությունից հետո հնարավո՞ր է նոր բացահայտումներ լինեն նշված գործի առնչությամբ, Հայկ Գրիգորյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր գործով  միշտ կատարվել է օբյեկտիվ,բազմակողմանի ու լրիվ քննություն, անկախ նրանից՝ որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞՝ ոչ։

Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանն ասում էր՝ բոլորին հայտնի է՝ ովքեր են պատվիրել գաղտնալսումը, ուղղակի պետք է ապացուցել, Հայկ Գրիգորյանը նշեց, որ ինքը նման բան չի կարող հայտարարել։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news