Փախուստի ընթացքում «Ֆորդի» վարորդը մեքենայով դիտավորյալ հարվածել է պարեկային ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հոկտեմբերի 31-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում երկու տղամարդու։ Նրանք համարանիշեր չուեցող «Ֆորդ» մակնիշի ավոտմեքենայի վարորդը և ուղևորն են։ Ոստիկանության ծառայողները առանց համարանիշերի մեքենան նկատել էին մայրաքաղաքի Տպագրիչների փողոցում։

Վարորդը չէր ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել էին։ Փախուստի ընթացքում «Ֆորդի» վարորդը մեքենայով դիտավորյալ հարվածել է պարեկային ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ Նալբանդյան-Արամի փողոցների խաչմերուկում վարորդի և ուղևորի փախուստը կանխելիս նրանք, ալկոհոլ օգտագործած վիճակում, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, քաշքշել են ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվելով նրանց պահանջներին։

Երևանի բնակիչներ՝ 31 և 34-ամյա տղամարդիկ բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news