Զելենսկին կարծում է, որ Գերագույն ռադայի պատգամավորներին «փոխելու ժամանակն է»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News 

Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  կարծում է՝ «արդեն ժամանակն է փոխել» Գերագույն ռադայի պատգամավորներին։ Գրել է РИА Новости-ն։

Խորհրդարանի աշխատանքային առաջին օրը`օգոստոսի 29-ին, Զելենսկին գործող կազմին արդյունավետությունն ապացուցելու համար մեկ տարի էր ժամանակ էր տվել: Հակառակ դեպքում երկրի ղեկավարը պատգամավորներին հրաժարականով էր սպառնացել:

Միևնույն ժամանակ, Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախադրյալներ չի տեսնում:

«Երկիրը պետք է լինի այնպիսին, ինչպիսին դուք եք՝ թարմ, նոր ու շատ հետաքրքիր։ Այդ պատճառով Դաշա Գերագույն ռադա տարեք այնպիսիններին ինչպիսին Դուք եք։ Ոչ ոքի մի ասեք, բայց ժամանակն է փոխել նրանց»,- դիմելով համաժողովի մասնակիցներից մի աղջկա՝ ասել է Զելենսկին՝«Ուկրաինան զարգանում է ինձ հետ միասին» համաուկրաինական համաժողովի ընթացքում: