Փորձում են սևազգեստ մայրերին հրահանգով դատի տալ, պատասխանը կստանան․ Սաթիկ Խլղաթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

սաթիկ

«Կառավարությունը, մեղքի զգացումից դրդված, 30 միլիոն դրամ է հատկացրել Մարտի 1-ի զոհերի հարազատներին, որպեսզի լռեցնի նրանց», - ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

«Հիմա փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ: Իրենք իրենց պատասխանը կստանան», - ասել է նա:

Ասուլիսին ներկա փաստաբան Ալեքս Կոչուբաևն իր հերթին նշել է, որ Մարտի 1-ի առանձին դրվագներն այլ բան, քան «թալան» անվանել, հնարավոր չէ:

Ըստ պաշտպանի՝ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, վիրավորվել է այս բնութագրումից:

«Դատական նիստի ընթացքում մենք պատրաստ ենք մեր թեզերը հիմնավորել: Դատարանից գործի կարճում չենք պահանջելու, հակառակը՝ պատրաստ ենք «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանի բոլոր խոսքերը հիմնավորել», - ասել է պաշտպանը: