ԿԳՄՍՆ-ն 50.000 գիրք կնվիրի դպրոցների գրադարաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

գիրք

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի 50.000 գիրք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։



«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։



Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով։ Դպրոցները հարցերի դեպքում կարող են զանգահարել նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն (011523938):



Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ անցկացվող մյուս միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»,- գրել է նախարարը։