Ս. Բաբայանը որոշել է հանցագործ տարրերի միջոցով բռնազավթել Արցախի իշխանությունը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News    

Սամվել Բաբայան

«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանը որոշել է գնալ իրեն հոգեհարազատ ճանապարհով՝ Արցախի իշխանությունը բռնազավթել իր վերահսկողության տակ գտնվող հանցագործ տարրերի միջոցով: Հասկանալով, որ ընտրությունների միջոցով իր հովանավորյալ Մասիս Մայիլյանը հաղթելու որևէ հնարավորություն չունի՝ Բաբայանը որոշել է իշխանությունը զավթել մինչև ընտրություններ:

Թիմում տեղի է ունեցել հստակ դերաբաշխում՝ Մայիլյանը խաղում է «հրեշտակի», իսկ Բաբայանը՝ իրեն հատուկ հրեշի դերը: Չնայած ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս, սակայն Բաբայանը պահանջում է նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Բայց Բաբայանը այնքան թույլ է, որ նույնիսկ դրա համար բավարար ռեսուրս չունի, որովհետև թմրամոլության համար դատված Արթուր Օսիպովի կամ մարդասպանության համար նստած ոմն Վադիմի հետ դժվար է Արցախում իշխանազավթում իրականացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: