Իշխանությունը պատգամավորներին հրահանգել է այսօրվանից դռնեդուռ ընկած քարոզ անել.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց եւ ակտիվ քարոզչություն սկսեն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված:

Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնա­րարված է շրջել բակերում՝ ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ եւ թռուցիկներ:

Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականաց­նել նաեւ ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու:

Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզե­րում եւս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները եւ մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շաբաթ ակտիվ քարոզչություն կանի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվե­ից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քն­նարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում