ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Այո»-ի քարոզարշավի լոգոյի պատմությանը։
«Չգիտեմ՝ մեր «Այո»-ի լոգոյի պատմությունն իմացա՞ք, թե՞ չէ: Միստիկական բան է տեղի ունեցել. «Այո»-ի լոգոյի համար մրցույթ էինք հայտարարել, հարյուրավոր առաջարկներ են եղել, քննարկել ենք, հարյուրները, տասնյակները՝ ընտրել, հետո՝ մի քանիսը, ի վերջո ձայների մեծամասնությամբ որոշել ենք մեկն ընտրել»,- ասել է Փաշինյանը։
Նա պատմել է, որ ռաջարկվել է հավաքվել, առերես խոսել, որովհտեև քննարկում էին օնլայն․
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ձայն վերցրեց, ասաց՝ ընտրածը լավ չի, խառնեց իրար, խառնվեցինք, բոլորն ասեցին՝ «հա, ճիշտ ա, լավ չի»։ Հիշեցինք, որ մի հատ էլ լոգո կար, որը մի օր առաջ նայել էինք, հետաքրքիր էր, որոշեցինք այդ լոգոն ընտրել: Հաջորդ օրը հայտարարեցինք, թե որ լոգոն ա հաղթել, հեղինակին հրավիրեցինք ու պարզվում ա, որ այն, թեև հեղինակներն, որոնք ներկայացրել են այս լոգոն հիմա չեն խոստավանում, բայց ակնհայտ ա, որ էնտեղից են վերցրել՝ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթի սեպտեմբերի 21-ի համարից, որի առաջին էջում իլյուստրացիա ա եղել՝ «Այո»-ի քարոզի, և այս «Այո»-ն, որը տեսնում եք, լույս է տեսնել 1991 թվականի սպետմեբերի 21-ին»։
Փաշինյանը ասել է, որ իրեն առաջարկել են փոխել լոգոն, բայց ինքը վստահ է եղել, որ դա պատահակն չէր.
«Սա միստիկա է, որ այսքան պատմությունների միջով անցել ենք ու ընտել 91 թ-ի սեպտեմբերի 21-ի լոգոն «Այո»-ի համար: Այս ամենի մեջ չափազանցություն չկա»։