ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դիմել է տնտեսվարողներին նվազեցնել բեռնափոխադրումները

ԵՐԵՒԱՆ, 15 ՄԱՐՏ,  24News 

․

Արտահանողներին տեղեկացնում ենք, որ Վերին Լարսի մաքսակետում եղանակային պայմանների պաճառով առաջացել են մեքենաների կուտակումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Այս խնդրով պայմանավորված՝ կուտակումներ են առաջանում նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային մաքսային անցակետերում:

Այդ կապակցությամբ դիմում ենք տնտեսվարողներին հնարավոր դեպքերում որոշ ժամանակով նվազեցնելու բեռնափոխադրումները նշված ուղղությամբ:

Մշտական օպերատիվ կապի մեջ լինելով մեր գործընկերների հետ՝ անմիջապես հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ, երբ եղանակային պայմանները թույլ տան վերադառնալ բնականոն բեռնափոխադրումներին»,- ասված է հայտարարության մեջ: