ԱՕԿ-ները դիմել են ՄՕԿ-ին` խնդրելով հետաձգել Տոկիոյի խաղերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

.

Մի շարք ազգային օլիմպիական կոմիտեներ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին` Տոկիոյի խաղերը հետաձգելու խնդրանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախ, նման խնդրանքով հանդես եկավ Նորվեգիայի կոմիտեն` ընդգծելով կորոնաիրուսի պանդեմիայի առկայության փաստը: Ապա հրապարակվեց Բրազիլիայի ԱՕԿ-ի նամակը, որում ևս խնդրանք կար` հետաձգել խաղերը:

Օրեր առաջ ՄՕԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որ դեռևս վաղ է համարում որոշում ընդունել Խաղերի հետաձգման մասին, քանի որ մինչև 32-րդ խաղերը դեռևս 4 ամիս կա: