Որոնք են Տիգրան Ավինյանի արգելքի տակ հայտնված 127 ընկերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ավինյան

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են այն տնտեսվարողների ցանկը, որոնց գործունեությունը  ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել է:

Հիշեցնենք, որ  մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի ողջ տարածքում ժամանակավորապես արգելվել են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ։

Մասնավորապես արգելքը վերաբերում է առևտրի կենտրոններին, բացառությամբ՝ սնունդ, խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրով զբաղվողներին, ինչպես նաև արգելված է բարերի, գիշերային ակումբների, պարահրապարակների գործունեությունը, կինոֆիլմերի ցուցադրությունը, խաղատների աշխատանքը, բուքմեյքերական և խաղագումարով գրազի կազմակերպմամբ գործունեություն իրականացնող գրասենյակները:

Ընդհանուր առմամբ այս ցանկում ընդգրկված են 127 տնտեսվարողներ, ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ

Այդ ցանկում են ընդգրկված Երևանի Խորենացի փողոցում գործող «Վաղարշ և որդիներ կոնցեռն ՍՊԸ»-ն, Երևանի Վարդանանց փողոցում գործող «Գնունի» ՍՊԸ-ն կամ «Գնունի շուկան», Երևանի Սաֆարյան փողոցում գործող «Նորքի շուկա» ՍՊԸ-ն, «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորումը, «Երևանի թիվ 2 շուկա» ՍՊԸ-ն կամ  «Գումի» շուկա, «Հայաստան առևտրի կենտրոնը», «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը, «Էջմիածնի առևտրի կենտրոնը», ինչպես նաև՝ «Էջմիածնի շուկա» ՍՊԸ-ն, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ն:

Արգելված է նաև «Տաշիր գոլդ» ՍՊԸ-ի, «Արտաշատ պլազա» ՍՊԸ-ի, «Կապանի հանրախանութ» ՍՊԸ-ի, «Տաշիր ինվեստ գրուպի» կամ Խորենացի փողոցում գտնվող հայտնի «Տաշիր» առևտրի կենտրոնի, «Դալմա» ինվեստ ՍՊԸ-ի կամ «Դալմա մոլի», «ՌԻՈ» ՓԲԸ-ի կամ «Ռիո մոլի», «Տուն դեպո» ՍՊԸ-ի, «Վերնիսաժի տոնավաճառի», 9 հասցեներում գործունեություն իրականացնող «Սիթի ՍՊԸ»-ի գործունեությունը: