Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Thumbnail

ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հորդորում է տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:Այս մասին Ավինյանը գրել է  «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք, այսօր ժամը 23:59-ից ուժի մեջ են մտնում ՀՀ տարածքում տեղաշարժին վերաբերող սահմանափակումները: Հորդորում եմ տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եթե այնուամենայնիվ դուրս եք եկել, պետք է ունենաք Ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ և նկարում պատկերված տեղաշարժման թերթիկ, որը պետք է լինի լրացված»,- գրել է Ավինյանը:

Փոխվարչապետը հավելել է, որ թերթիկն անպայման չէ, որ տպագրված լինի տպիչ սարքով, այլ կարող է լինել ձեռագիր, պարզապես պետք է լրացնել տեղեկատվությունը դատարկ թղթի վրա գրիչով և ստորագրել: