Արցախում առայսօր կորոնավիրուսի դեպք չի գրանցվել. մեկուսացված քաղաքացիներ չկան. ԱՀ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Արցախ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Արցախ Տեղեկատվական շտաբը նաև հիշեցնում է, որ նախարարության փոխանցմամբ՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել. «Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»։

Տեսանյութեր

Live

Լրահոս