Վարկային տոկոսները համաներել է պետք, ոչ թե հետաձգել. Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

 

Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ասում է՝ Ռուսաստանի օդանավակայաններում մնացած մեր հայրենակիցների հարցը պետք է լուծել րոպե առաջ: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ հարցն արագընթաց լուծում է պահանջում, այդ մարդիկ պետք է կարողանան հայրենիք վերադառնալ:

Խոսելով քաղաքացիների վարկային պարտականությունների ու արտակարգ դրությամբ պայմանավորված դա վճարելու դժվարությունների մասին՝ պատգամավորն ընդգծեց. «Բանկերը ոչ միայն վարկային տոկոսների հետաձգման պետք է գնան, այլ համաներում պետք է իրականացնեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։