Աշխատանքներ են տարվում ՀՀ քաղաքացիների՝ մյուս չվերթներով տեղափոխման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

արսեն

«Ես գիտեմ, որ պարետատունը և ԱԳՆ-ն զբաղվում են Ռուսաստանից հայերի վերադարձի խնդրով, և գիտենք, որ 2 ինքնաթիռ է ժամանել Ռուսաստանից»։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշում է, որ ուղևորները տեղավորվել են հիմնականում հյուրանոցներում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում. «ԱԳՆ-ն համապատասխան գործողություններ է իրականացնում դրանց համար»:

Թորոսյանը նաև նշել է, որ այժմ էլ աշխատանքներ են տարվում մյուս չվերթների կազմակերպման ուղղությամբ, ինչի մասին ՀՀ ԱԳՆ-ն կտեղեկացնի։
 

Տեսանյութեր

Live

Լրահոս