Համավարակի տարածումը բարդացրել է փողոցների վերանորոգման աշխատանքները․ Դիանա Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News    

Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:

Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքներ չեն իրականացվի Կամո և Սպանդարյան փողոցներում, քանի դրանք ընդգրկված են Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում. այդ փողոցները ՀԻՄՆԱՎՈՐՈԳՎԵԼՈՒ ԵՆ»: